Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քանդեցին մինչև ավագանու նիստը

Քանդեցին մինչև ավագանու նիստը
10.06.2013 | 18:39

«Բարև, Երևան» դաշինքը որոշել է չմասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, բայց վերցնելու է մանդատները: Ավելի մանրամասն տեղեկատվություն այդ մասին «Բարև, Երևանը» խոստանում է հաղորդել վաղը, ժամը 11.00-ին` Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ:
«Բարև, Երևան» դաշինքից Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարող է փոխել իրենց մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին, եթե որոշել են չբոյկոտել և վերցնել մանդատները:
«Միայն այն փաստը, որ մենք բարձրաձայնեցինք Փակ շուկայի խնդրի մասին, բարձրաձայնեցինք սեփականության իրավունքի, օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկելու մասին, և քաղաքապետը սկսեց մինչև ավագանու նիստը ափալ-թափալ քանդել ապօրինի կառույցները, ցույց է տալիս, թե ինչ նշանակություն կարող է ունենալ մեր՝ այնտեղ լինելը»,- արձագանքեց Ստյոպա Սաֆարյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ